«Վեդիում Փաշինյանին դիմավորողների մեջ չեմ տեսնում Վեդու բնակիչների, նրանք բոլորը բերովի մարդիկ են, ինչպես ասում են՝ շրջիկ ցուցարարներ։ Ու թերևս նրանց համար է ամեն օր բեմադրվում մուրճով ՀՀ քաղաքացիներին մեխելու սպառնալիքների թատրոնը»,- Yerevan.Today-ին այսօր Փաշինյանի հետ հանդիպման վայրում հայտնեց Վեդու բնակիչ Արման Աթոյանը, որին խնդրել էինք հավաքի մասնակիցների շարքերում շրջել մեր տսախցիկի ուղեկցությամբ ու պարզել՝ ովքեր էին դիմավորող անձիք։
Ի դեպ, շատերը անկաշկանդ խոսովանեցին տեսախցիկի առաջ, որ այո, իրենք շրջիկ ցուցարարներ են, իսկ թե վճարովի է իրենց կողմից Փաշինյանի բոլոր հավաքներին մասնակցելը թե ոչ, պատճառաբանեցին այսպես․ «Ուղղակի Փաշինյանին շատ ենք սիրում, ուր էլ գնա՝ հետևից գնալու ենք տարբեր մարզեր, որ աջակցենք իրեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը